Չլսող արջուկը
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
---|---|
Ժանր | հեքիաթ |
Շարքի մասն է | Գունագեղ քարերի սարը |
Ռեժիսոր | Նատալյա Բերեզովայա |
Սցենարիստ | Նատալյա Բերեզովայա և Էդուարդ Նազարով |
Հնչյունավորում | Ալեքսանդր Լենկով[1] |
Երկիր | Ռուսաստան |
Ընկերություն | Պիլոտ |
Տևողություն | 13 րոպե |
Շարք | Գունագեղ քարերի սարը |
Թվական | 2006 |
Չլսող արջուկը (ռուս.՝ Непослушный медвежонок), 2006 թվականի ռուսական նկարված մուլտֆիլմ, որը ստեղծվել է «Օդաչու» ստուդիայում, «Աերոպլան» արտադրական ընկերության մասնակցությամբ։ Ռեժիսոր Նատալյա Բերյոզովայան ստեղծել է մուլտֆիլմն ըստ յակուտական ժողովրդական հեքիաթի մոտիվների։
Մուլտֆիլմը «Գորա սամոցվետով» մուլտսերիալի շարքից է։ Մուլտֆիլմի սկզբում երևում են հետևյալ տողերը. «Մենք ապրում ենք Ռուսաստանում, Յակուտիա»։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Յակուտայում ձմեռը երկար է։ Եվ ահա արևն սկսում է տաքացնել, ձյունը սկսում է հալվել։ Կենդանիները, թռչունները և ձկները ուրախանում են գարնան համար։ Որջից դուրս է գալիս արջուկը։ Նա փոքրիկ էր և նույնիսկ չգիտեր, որ ինքն արջուկ է։ Մայր արջը տանում է նրան գետի մոտ` ձուկ բռնելու։ Ճանապարհին նա ուսումնասիրում է իր շուրջը, իսկ երբ մայրիկը զբաղված էր ձկնորսությամբ, նա փախչում է։ Արջուկը հանդիպում է գետնասկյուռին, սկսում է խաղալ նրա հետ և որոշում է դառնալ գետնասկյուռ։ Ապա նրա կողքով վազում է եղնիկը, արջուկը վազում է նրա հետևից և որոշում դառնալ եղնիկ, բայց սայթաքում է և գլորվելով հասնում գետին։ Նա այնտեղ տեսնում է բադիկին և գնում նրա հետևից։ Երբ բադիկը թռչում է, արջուկը նույնպես ցանկանում է թռչել ժայռից։ Սակայն նա ընկնում է գետը, և հոսանքը տանում է նրան։ Արջուկը հայտնվում է ծանծաղուտում, տեսնում է ինչ որ մեկի չար աչքերը վախենում է և փախչում։ Նա տեսնում է, թե ինչպես ուժեղ և մեծ ինչ-որ մեկը ծառն է բարձրանում և ինչ-որ համեղ բան է ուտում։ Արջուկը հարցնում է. «Ո՞վ ես դու», և լսում է պատասխանը` ես արջն եմ։ Արջուկը վազում է մայրիկի մոտ և ասում. «Ես ուզում եմ արջ դառնալ։ Իսկ մայրիկը պատասխանում է. «Դու արջ ես, սակայն դեռ փոքր ես»։
Փառատոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2006` Անիմացիոն կինոյի 11-րդ ռուսական բաց փառատոն Սուզդալում, պրեմիերա[2]
- 2006` Անիմացիոն կինոյի «Ոսկե ձկնիկ» 11-րդ միջազգային փառատոն, փառատոնի պաշտոնական մրցանակ, Գրան Պի` «Գորա սամոցվետով» շարքին, գեղարվեստական ղեկավար` Ալեքսանդր Տատարսկի[3]։
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոմպոզիտորներ՝ Գերման Խատլաև, Կլավդիա Խատայլաևա, Գեորգի Անդրիյանով, Դմիտրի Շվեցով, «Բուգոտակ» խումբ։
- Աննա Բարաշկովայի «Մայրիկին» երգը կատարում է Տատյանա Ռոմանովան։
Արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նատալյա Բերյոզովայան զարմացրել է մեզ. նախկինում նա մեզ երես էր տալիս կինոանեկդոտներով և հնարքային կատակերգություններով։ Նրա «Չլսող արջուկը» հուզիչ ֆիլմ է աշխարհի ճանաչման, մանկության միամիտ հմայքը և ջերմ մայրության մասին։ Անշնորհք, չաղլիկ փոքրիկ արջուկը ուրախանում է իր ճանապարհին հանդիպող յուրաքանչյուր կենդանի արարածով և ուզում է մե՛կ եղնիկ, մե՛կ գետնասկյուռ, մե՛կ բադիկ, և ի ուրախություն հանդիսատեսի, նրա ամեն մի նոր արարքը ոչ թե խղճահարություն է առաջացնում, այլ` նուրբ կարեկցանք։ - Սերգեյ Կապկով[4]
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Չլսող արջուկը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Չլսող արջուկը» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
|